Բաժանմունքը հիմնադրվել է 1988թ․-ին։ Այն հանդիսանում է ԵՊԲՀ Պլաստիկ Վիրաբուության ամբիոնի ուսումնական բազա՝ ուսանողների, կլինիկական օրդինատորների և վերապատրաստվող բժիշկների համար, կլինիկան ակտիվ զբաղվում է գիտական գործունեությամբ: Բուժումը տարվում է ըստ եվրոպական և ամերիկյան ընդունված մեթոդների և ստանդարտների: Կատարվում են հետեւյալ հիվանդությունների ախտորոշում եւ բուժում:
- Խոշոր խողովակավոր ոսկրերի վնասվածքների և դեֆորմացիաների վիրահատական բուժում
- Հոդերի վնասվածքների և ախտաբանական փոփոխությունների վիրահ. բուժում
- Ձեռքի վիրաբուժություն
- Խոշոր և մանր հոդերի էնդոպրոտեզավորում 2500-4500
- Պերիֆերիկ նյարդերի, ջլերի վնասվածքների և ախտահարումների վիրահատական բուժում
- Ոտնաթաթի վիրաբուժություն
- Ջլերի և համակցությունների վնասվածքների և ախտահարումների վիրաբուժական բուժում,վերջույթների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ
- Էսթետիկ վիրաբուժություն
- Մարդու հասակի երկարացում
- Մաշկի պլաստիկա
- Ոտքերի ձևի շտկում (“0”-աձև և "X"-աձև ծռության բուժում)
- Զույգ սրունքների կամ ազդրերի երկարացում
- Սրունքների և ազդրերի խաչաձև երկարացում (ՍԱԽԵ)
- Երկարացում ինտրամեդուլյար մեխով (LON/ LATN)
- Ոտնաթաթի տարբեր էսթետիկական խնդիրների լուծում (1-ին մատի դեֆորմացիա, 4-րդ մատի բնածին աթրեզիա)
- Վերջույթների բնածին և ձեռքբերովի հիվանդությունների բուժում (կեղծ հոդ, դեֆեկտ, դեֆորմացիաներ, վերջույթների անհավասար երկարություն և այլն)
- Հարթաթաթության բուժում
.png)